Ուորեն –Գրինը սիրով ընդունել է Ֆիլհարմոնիկ նվագախմբի հրավիրյալ դիրիժոր դառնալու առաջարկը

Ուորեն –Գրինը սիրով ընդունել է Ֆիլհարմոնիկ նվագախմբի հրավիրյալ դիրիժոր դառնալու  առաջարկը

PanARMENIAN.Net - Բրիտանական արքունիքի գլխավոր հրավիրյալ դիրիժոր, Լոնդոնի կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար Քրիստոֆեր Ուորեն –Գրինը սիրով է ընդունել Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի առաջարկը` դառնալ նրա գլխավոր հրավիրյալ դիրիժորը:

Մամլո ասուլիսում նա նշեց, որ երբ առաջին անգամ եկավ Հայաստան համագործակցելու ֆիլհարմոնիկի հետ, «սիրահարվեց նվագախմբին»: Այդ իսկ պատճառով երկրորդ անգամ ևս մեծ սիրով եկավ Հայաստան: Այս անգամ նրան էլ ավելի հիացրեց նվագախումբը, և արդյունքում համաձայնվեց դառնալ նվագախմբի գլխավոր հրավիրյալ դիրիժոր:

Առայժմ առաջարկը բանավոր համաձայնության մակարդակի վրա է:

Գերմանացի հայտնի դաշնակահար Բերնդտ Գլեմզերը, ով նույնպես առաջին անգամ չէ ելույթ ունենում Երևանում, ասաց որ միշտ սիրում է գալ Հայաստան, և իրոք տարեց տարի նվագախումբն ավելի լավն է դառնում:

Հիշեցնենք, որ հունիսի 22-ին դաշնակահարը նվագախմբի հետ ներկայացնելու է Պ. Ի. Չայկովսկու Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը:

Համերգը ղեկավարելու է Ուորեն –Գրինը: Համերգի երկրորդ մասում նվագախումբը կկատարի Ֆորեի «Պավան» և Դեբյուսիի «Ծովը» ստեղծագործությունները:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---