20 հունիսի 2012 - 17:25 AMT
Ամերիկյան Կանավերալ հրվանդանից մեկնարկել է գերգաղտնի հետախուզական արբանյակով հագեցած հրթիռը

ԱՄՆ Ֆլորիդայի նահանգի Կանավերալ հրվանդանից մեկնարկել է գերգաղտնի հետախուզական արբանյակով հագեցած Atlas V հրթիռը, որը պետք է ուղեծիր դուրս բերի գաղտնի օբյեկտը, նշում է «Ինտերֆաքսը»:

«Հրթիռը պետք է ուղեծիր դուրս բերի Ազգային հետախուզական գործակալության գաղտնի օբյեկտը»,-հայտնել է Գործարկումների միավորված ալյանսը, որը Lockheed Martin և Boeing կորպորացիաների համատեղ ձեռնարկությունն է: