23 սեպտեմբերի 2004 - 22:25 AMT
2004-2007 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԿՏՐԱՄԱԴՐԻ ԱՎԵԼԻ ՔԱՆ 200 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ
Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակն առաջիկա 4 տարիների իր քաղաքականությունում շեշտը կդնի սոցիալական, առողջապահական եւ կրթական ծրագրերի իրականացման վրա: Այդ մասին հայտարարել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ռոջեր Ռոբինսոնը: Նրա խոսքերով` 2004-2007 թվականներին Հայաստանում ՀԲ-ի քաղաքականությունը գնահատվում է 200-220 մլն դոլար: Բացի դրանից, Ռ.Ռոբինսոնի կարծիքով` 5-6 տարիների ընթացքում Հայաստանում կանհետանա ծայրահեղ աղքատների դասը: ՀԲ-ի ներկայացուցիչը նաեւ նշել է, որ Համաշխարհային բանկի գործոնների դիտարկման վարչությունն ամենաբարձր գնահատականն է տվել ինչպես երեւանյան գրասենյակի աշխատանքին, այնպես էլ Հայաստանում ծրագրերի արդյունավետությանը: Նշենք, որ 1992 թվականից Համաշխարհային բանկը Հայաստանին տրամադրել է 820,8 մլն դոլար ընդհանուր գումարի վարկեր: