20 հունիսի 2012 - 20:06 AMT
Ճապոնիայում թողարկվել է ամենամեծ LED-հեռուստացույցը

Sharp ճապոնական ընկերությունը Նյու Յորքում ցուցադրել է ամենամեծ` 90-դյույմանոց LED-հեռուստացույցը: Այդ մասին հաղորդում է NEWSru.com-ը:

Sharp ընկերությունը աշխարհի միակ ընկերությունն է, որը լուսադիոդային լուսավորմամբ հսկայական հեռուստացույցներ է թողարկում: Ընկերությունն արդեն թողարկել է 70 և 80 դյույմ անկյունագծով մոդելներ, մինչդեռ այլ արտադրողների LED-հեռուստացույցների էկրանի անկյունագիծը չի գերազանցում 65 դյույմը:

AQUOS 3D շարքի մասը դարձած նոր LED-հեռուստացույցի մակերեսին կարելի է մոտ 56 iPad պլանշետային համակարգիչ դնել: