Վաչե Գաբրիելյան. Չի կարելի և' պարտքը պահել նախկին մակարդակում, և' խթանող քաղաքականություն իրականացնել

Վաչե Գաբրիելյան. Չի կարելի և' պարտքը պահել նախկին մակարդակում, և' խթանող քաղաքականություն իրականացնել

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը մեկնաբանել է «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի մեղադրանքները, թե կառավարությունն իր պարտավորությունները կատարել է երկրի պետպարտքի կտրուկ ավելացման հաշվին: Նրա խոսքով` դրանում կառավարությանը մեղադրելը սխալ է, և ինքը կոչ է արել ուշադրություն դարձնել Եվրասիական զարգացման բանկի զեկույցին, որում նշվում էր, որ 2011թ. ԱՊՀ-ում խթանող տնտեսական քաղաքականություն է վարել միայն Հայաստանը:

«2009-2011թթ. մենք ակնհայտ խթանող քաղաքականություն ենք վարել, ուստի բյուջեի պակասուրդը մեծ էր: Եվ իրականացնում էինք այն պարտքի հաշվին, քանի որ խթանող քաղաքականությունն անհնար է իրականացնել այլ միջոցների օգնությամբ, եթե, իհարկե, դու նավթարդյունահանող երկիր չես և չունես խոշոր պահեստային ֆոնդեր նավթի կամ որևէ այլ բանի հաշվին: Ակնհայտ է, որ չի կարելի միաժամանակ պարտքը պահել նախկին մակարդակում և դրա հետ մեկտեղ խթանող հակացիկլիկ քաղաքականություն իրականացնել»,- հայտնել է նախարարը լրագրողներին:

Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք կառավարության նոր ծրագիրը խթանող է կամ ոչ, ապա, ֆինանսների նախարարի խոսքով, դա հաշվարկների և թվերի հարց է, այլ ոչ թե մեկնաբանելու, իսկ Վարդան Օսկանյանի քննադատությունը թերություններ ունի: «Միշտ կարելի է ասել, որ կանխատեսումները սխալական էին, կառավարությունը լավը չէ: Դրանք բոլորը գնահատականներ են»,- նկատել է Գաբրիելյանը:

Օսկանյանի կշտամբանքներին ծրագրում կոնկրետ թվերի և խոշոր ենթակառուցվածքային նախագծերի մեկնարկի ժամկետների բացակայության առնչությամբ Գաբրիելյանը հայտնել է, որ «եթե դրանք բոլորը ներկայացվեն, ապա դա կլինի բազմահատոր աշխատություն, ինչպիսին ԽՍՀՄ Պետծրագիրն էր»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---