
Եգիպտոսի նախագահի թեկնածու, նախկին վարչապետ Ահմեդ Շաֆիքի նախընտրական շտաբը նրա մրցակից Մուհամմեդ Մուրսիի կողմնակիցներին մեղադրել է կայացած ընտրությունների ժամանակ գրեթե մեկ միլիոն ընտրաձայների «սեփականացման» մեջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Ամեն տեսակ խարդախությունների, ներառյալ փաստաթղթերի կեղծման, չհաշվառված քվեաթերթիկների օգտագործման, ընտրողների կրկնակի քվեարկման ճանապարհով «Մահմեդական եղբայրների» ներկայացուցիչ Մուհամմեդ Մուրսին ընտրությունների ժամանակ ապօրինաբար մոտ մեկ միլիոն եգիպտացիների ձայն է ստացել իր օգտին»,- ասել է նախկին վարչապետի շտաբի ներկայացուցիչ Յահյա Քադարին:
Եգիպտոսի նոր նախագահի ընտրությունների երկրորդ փուլը կայացավ անցյալ հանգստյան օրերին: