24 սեպտեմբերի 2004 - 18:07 AMT
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ԵԱՀԿ ՆՈՐ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ
ԵԱՀԿ-ն կշարունակի աջակցել Հայաստանին ժողովրդավարության եւ մարդու իրավունքների միջազգային արժեքների վրա հիմնված քաղաքացիական հասարակության ձեւավորման գործում: Այդ մասին Երեւանում ԵԱՀԿ նոր գրասենյակի բացման արարողության ժամանակ հայտարարել է Հայաստանում ԵԱՀԿ առաքելության ղեկավար Վլադիմիր Պրյախինը: Միջոցառմանը ներկա գտնվող Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն իր հերթին նշել է, որ Հայաստանը մշտապես ձգտել է համապատասխանել ԵԱՀԿ չափանիշներին եւ հետագայում էլ կկատարի այդ պարտավորությունները: