24 սեպտեմբերի 2004 - 22:24 AMT
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԲՈՂՈՔԻ ՆՈՐ ԱԼԻՔԻ ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ՀԱՅ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԲԱՔՈՒ ԺԱՄԱՆԵԼՈՒ ԴԵՄ
Ադրբեջանական «Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը» (ՂԱԿ) պատրաստվում է «բողոքի նոր ալիք» բարձրացնել ՆԱՏՕ-ի Խորհրդարանական Վեհաժողովի սեմինարին մասնակցելու համար հայ պատգամավորների Բաքու ժամանելու դեմ: Այս մասին Բաքվում նախօրեին հայտարարել է եռամսյա բանտարկությունից հետո ազատ արձակված ՂԱԿ-ի նախագահ Աքիֆ Նաղին: Նրա խոսքերով` ՂԱԿ-ի ակտիվիստների ձերբակալությունը եւ եռամսյա բանտարկությունը ծառայեցին ադրբեջանական հասարակության միավորման գործին: