21 հունիսի 2012 - 14:11 AMT
Վախճանվել է հինգ Օլիմպիական խաղերի պաշտոնական նկարիչ ամերիկացի Լերոյ Նեյմանը

92 տարեկան հասակում վախճանվել է հինգ Օլիմպիական խաղերի պաշտոնական նկարիչ ամերիկացի Լերոյ Նեյմանը:

Նեյմանը, որը հիմնականում հայտնի է ականավոր մարզիկներին պատկերող իր սկետչով, մահացել է Նյու Յորքում:

Նեյմանը Օլիմպիադաների պաշտոնական նկարիչն է եղել սկսած Մյունխենի 1972թ. Օլիմպիադայից մինչև Լոս Անջելեսի 1984թ. Օլիմպիադան, նա նաև երկար ժամանակ աշխատել է Playboy հանդեսի համար: Բացի այդ, նա 15 գրքերի հեղինակ է, վերջինը լույս է տեսել հունիսի 8-ին, հայտնում է rsport.ru-ն: