21 հունիսի 2012 - 13:19 AMT
Աշխարհահռչակ Դերեք Շիրինյանը ելույթ կունենա «Դորիանս» խմբի հետ

Սեպտեմբերի 10-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունենալու հայկական «Դորիանս» ռոք խմբի և աշխարհահռչյակ ամերիկահայ ռոք երաժիշտ, ստեղնահար Դերեք Շիրինյանի համատեղ մեծ համերգը: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ ասաց խմբի պրոդյուսեր Վահագն Գևորգյանը: Բացի այդ, նրանց համերգը նշանակալի է, որովհետև հատուկ հյուրը լինելու է «Դիփ փարփլ» լեգենդար խմբի ամդամ Գլեն Հյուզը:

Պրոդյուսերի խոսքով, այս համագործակցությունն իրականանում է Գարիկ Իսրայելյանի ուժերով, ով ծանոթացրեց երաժիշտներին իրար հետ:

Դերեք Շիրինյանն իր հերթին ուրախությամբ հավելեց, որ ուրախ է կրկին գտնվել Հայաստանում, և համագործակցել «Դորիանսի» հետ: Նրա խոսքով, այն հրաշալի խումբ է, և արժանի է ներկայացնել Հայաստանն արտերկրում: Համերգում կատարվելու են «Դորիանսի» ստեղծագործությունները: