21 հունիսի 2012 - 15:09 AMT
Վայոց Ձորում արջերը 4 գլուխ ոչխար են հոշոտել

ԱԻՆ-ում այսօր` ժամը 10.45-ին Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղի գյուղապետից տեղակատվություն է ստացվել, որ երեկ` հունիսի 20-ին, արջերը Քաջիկ Ալավերդյանին պատկանող անասնագոմում հոշոտել են 4 գլուխ ոչխար, իսկ այսօր փորձել են մտնել Հմայակ Հարությունյանին և Դարսևան Ալավերդյանին պատկանող անասնագոմերը, սակայն չկարողանալով մտնել` ջարդել են ցանկապատը և ցրել անասնակերը:

Ինչպես հայտնում են ԱԻՆ-ից` դեպքի մասին տեղյակ են պահվել մարզպետաարնի գյուղատնտեսության վարչության պետը, Վայոց Ձորի «Անտառ» դուստր ձեռնարկության տնօրեն Է. Հարությունյանը: