75 կողմ և 47 դեմ հարաբերակցությամբ Ազգային ժողովն ընդունել է կառավարության նոր ծրագիրը

75 կողմ և 47 դեմ հարաբերակցությամբ Ազգային ժողովն ընդունել է կառավարության նոր ծրագիրը

PanARMENIAN.Net - 75 կողմ և 47 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ Ազգային ժողովն ընդունեց կառավարության նոր ծրագիրը: Վեց քաղաքական ուժերից չորսը`ընդդիմությունն ու ԲՀԿ-ն դեմ քվեարկեցին, իսկ կոալիցիայի անդամները` ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը` կողմ:

Ընդդիմությունն ու ԲՀԿ-ն կառավարության նոր ծրագրի քննարկման ժամանակ իրենց ելույթներում հայտարարել էին, որ դեմ են քվեարկելու:

Արդեն երկու օր է, ինչ ՀՀ Ազգային ժողովում քննարկվում է ՀՀ կառավարության նոր ծրագիրը: Այս օրերին ընդդիմադիր կուսակցություններն ու ԲՀԿ-ն բազմիցս քննադատել են նախորդ կառավարության ծրագիրը: Նրանց խոսքով` նախորդ կառավարության կազմը գրեթե նույնն էր, և եթե վերջին հինգ տարիներին նրանք չկարողացան կյանքի կոչել նախորդ ծրագիրն, ապա հաջորդ հինգ տարին ևս չի օգնի, առավել ևս, որ այս ծրագրում ավելի շատ են «անհավանական» թվերը:

Ընդդիմությունն ու ԲՀԿ-ն` անդրադառնալով կառավարության նոր ծրագրին, նշել էին նաև, որ այն թերի է: Ըստ նրանց` ծրագրում ոչ մի ժամկետ նշված չէ, որում կառավարությունը պատրաստվում է այն իրագործել:

Մինչ քվեարկությունը ելույթ ունեցան խորհրդարանի և կառավարության ղեկավարները: Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանն իր ելույթում կոչ արեց կողմ քվեարկել կառավարության ծրագրին: Նա նշեց, որ ՀՀԿ-ն համաձայն է այն փաստի հետ, որ անցյալում թերություններ ու սխալներ եղել են, բայց և հավելեց, որ «չի սխալվում նա, ով ոչինչ չի անում»:

Վարչապետն էլ իր ելույթում ընդգծեց, որ իրենք «երբեք չեն ասել, որ անսխալական են եղել»: Նա կոչ արեց պատգամավորներին Ազգային ժողովում հանդես չգալ զրպարտությամբ և անձնական վրեժխնդրությամբ: Վարչապետը նաև պատրաստակամություն հայտնեց ընդդիմության արած բոլոր առաջարկությունները քննարկելու ու համաձայնության դեպքում դրանք կյանքի կոչելու հարցում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---