2012 թ. հունվար-մայիսին ՀԿԵ Երևան-Թբիլիսի-Երևան ուղղությունից օգտել է մոտ 8 հազ ուղևոր

2012 թ. հունվար-մայիսին ՀԿԵ Երևան-Թբիլիսի-Երևան ուղղությունից օգտել է մոտ 8 հազ ուղևոր

PanARMENIAN.Net - 2012 թվականի հունվար-մայիսին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Երևան-Թբիլիսի-Երևան գնացքներով միջազգային հաղորդակցությունում փոխադրվել է 7,9 հազ. ուղևոր, ինչը 1,3% գերազանցում է 2011 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշին:

Իսկ միայն 2012 թվականի մայիսին միջազգային ուղևորափոխադրումների ծավալն աճեց 7,1%-ով: Ընդհանուր առմամբ, 2012 թվականի առաջին հինգ ամիսներին «ՀԿԵ» ՓԲԸ ծառայություններից օգտվել է 189,0 հազ ուղևոր: Միայն մայիսին ուղևոր էին դարձել 44,5 հազ. մարդ, ինչը 1,8%-ով գերազանցում է անցած տարվա մայիսի ցուցանիշը:

ՀԿԵ-ն հետևողական աշխատանքներ է տանում ուղևորափոխադրումների ծավալվերի ավելացման ուղղությամբ: Այս նպատակով թարմացվում է երկաթուղու շարժակազմը, բարելավվում է հարմարավետությունն ու ուղևորների սպասարկման որակը, ինչպես նաև մեծանում է գնացքների արագությունը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---