21 հունիսի 2012 - 18:55 AMT
Apple-ը հատուցում կվճարի մրցակցին` Samsung Elextronics կորպորացիային

Հոլանդիայի դատարանը Apple-ին պարտադրել է հատուցում վճարել իր մրցակցին` Samsung Elextronics կորպորացիային: Այդ մասին հաղորդում է BBC ռուսական ծառայությունը:

Համաձայն դատարանի վճռի` Apple-ը խախտել է հեռախոսներն ու պլանշետները ինտերնետին միացնելու` Samsung-ին պատկանող պատենտը:

Սա վերջին օրերին աշխարհի ամենաթանկ ընկերության պարտության առաջին դեպքը չէ. Ավստրալիայում կայացած դատավարության ժամանակ Apple-ին տուգանել են 2,3 մլն դոլարով iPad 4G-ի հնարավորությունների անհիմն չափազանցման համար:

Հոլանդիայի դատարանը չի ճշտել տուգանքի չափը, քանի որ այն կախված կլինի այդ երկրում iPhone-ի և iPad-ի վաճառքի ծավալներից: