21 հունիսի 2012 - 18:12 AMT
Air France-ը մտադիր է աշխատանքից ազատել աշխատակիցների մոտ 10 տոկոսին

Air France ֆրանսիական ավիաընկերությունը հայտարարել է մինչև 2014 թվականը ավելի քան 5 հազար աշխատակցի (ընկերության աշխատողների մոտ 10 տոկոսը) կրճատելու մտադրության մասին, հաղորդում է BBC-ն:

Ավիաընկերության հայտարարության մեջ ասվում է, որ աշխատակիցներն իրենք կկարողանան ավիաընկերությունից հեռանալու մասին որոշում ընդունել, եթե արհմիությունների հետ նոր շրջանակային համաձայնագիր կնքվի: