25 սեպտեմբերի 2004 - 19:16 AMT
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-9 ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ «ՀԱՅՖԵՍՏ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԸ
Հոկտեմբերի 2-9 Հայաստանում տեղի կունենա «Հայֆեստ» Միջազգային թատերական փառատոնը, որին կմասնակցի նաեւ հայտնի բրազիլացի գրող Պաուլո Կոէլյոն: Ինչպես այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը, փառատոնին կմասնակցի 20 թատերական խումբ աշխարհի 18 երկրներից, այդ թվում` Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Վրաստանից, Իսրայելից, Իսպանիայից, Ղազախստանից, Կորեայից, Ռուսաստանից, Ռումինիայից, Սերբիայից, Ուկրաինայից, Ֆրանսիայից, Չեխիայից, Շվեյցարիայից, Շվեդիայից: Թատերասերներին կներկայացվեն համաշխարհային նվաճումները տարբեր թատերական ժանրերում` տիկնիկային, ստվերային, մնջախաղի, հոգեբանական մոնոդրամայի եւ այլն: