21 հունիսի 2012 - 18:56 AMT
Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև մի շարք տարաձայնություններ կան, հաստատում է Պետքարտուղարությունը

Ռուսաստանն ու ԱՄՆ-ը կրկին չեն կարողանա պայմանավորվել Վրաստանի հարցում, հաղորդում է Ռոսբալտը:

Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուիլյամ Բերնսը:

Նա ընդգծել է, որ ԱՄՆ իշխանություններն օժանդակում են Վրաստանի ինքնուրույնությունն ու տարածքային ամբողջականությունը նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում:

Տարաձայնություններ կան նաև հակահրթիռային համակարգի և Սիրիայի հարցերում, նշել է Բերնսը:

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում ելույթի ժամանակ Բերնսը հատուկ ուշադրություն է դարձրել Ռուսաստանի անդամակցությանը ԱՀԿ-ին: ԱՄՆ պետքարտուղարի տեղակալն ընդգծել է, որ չնայած Մոսկվայի հետ տարաձայնություններին, Վրաստանն օժանդակել է Ռուսաստանի մուտքը կազմակերպություն:

Ինչ վերաբերում է հակահրթիռային համակարգին, ապա, Բերնսի խոսքով, այն ուղղված է ԱՄՆ-ի եվրոպական գործընկերների անվտանգությանը: