21 հունիսի 2012 - 18:54 AMT
Մեղադրական կողմը պնդում է ահաբեկիչ Բրեյվիկին հոգեկան հիվանդ ճանաչելու հարցում

Մեղադրական կողմը դատարանին խնդրել է նորվեգացի հրաձիգ Անդերս Բրեյվիկին հոգեկան հիվանդ ճանաչել և հարկադիր բուժման ուղարկել հոգեբուժարան, գրում է Ռոսբալտը` հղում կատարելով AFP-ին:

Դատախազությունը պնդում է, որ ամբաստանյալի գործողություններն ու հայտարարությունները վկայում են նրա ակնհայտ անառողջ հոգեկան վիճակի մասին: Եթե ահաբեկչին, այնուամենայնիվ, նորմալ ճանաչեն, նշել է դատախազ Սվեյն Հոլդենը, ապա մեղադրական կողմը կխնդրի նրան հնարավոր առավելագույն պատժի` 21 տարվա ազատազրկման դատապարտել:

Դրանից առաջ Բրեյվիկն ինքը հայտնել էր, որ կգերադասեր ազատազրկման դատապարտվել` որպես նորմալ մարդ: Նա պնդում է, որ հանցագործությունները կատարել է սթափ գիտակցությամբ:

Համաձայն բժիշկների նոր եզրակացության` ահաբեկիչը մի շարք հոգեկան հիվանդություններ ունի: