27 սեպտեմբերի 2004 - 19:52 AMT
ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԻՏԱԼԻԱՅԻԱ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԶԱՐԳԱՆԱՆԱ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
«Մոտ ապագայում Հայաստանի եւ Իտալիայի հարաբերությունները տնտեսական առումով կզարգանան»,- հայտարարել է Հայաստանում Իտալիայի դեսպան Մարկո Կլեմենտեն «Արմենպրես» գործակալությանը տված հարցազրույցում: Նա նշել է նաեւ, որ մոտակա ամիսներին Հայաստանում Իտալիայի առեւտրային գրասենյակի մասնաճյուղ բացելու ծրագիր կա: Իտալիայի դեսպանատան քառամյա գործունեության ընթացքում Մ.Կլեմենտեն կարեւորել է մի շարք երկկողմ այցելություններ, որոնք եւս նպաստում են երկու երկրների փոխգործակցությանը: