Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԱԺ-ին կառավարության ծրագրի ակտիվ քննարկման համար

Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԱԺ-ին կառավարության ծրագրի ակտիվ քննարկման համար

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, բացելով կառավարության նիստը հունիսի 22-ին, դիմել է ուղերձով խորհրդարանի պատգամավորներին՝ շնորհակալություն հայտնելով կառավարության ծրագրի քննարկմանը մասնակցելու համար: Ծրագիրը հավանության է արժանացել ՀՀ ԱԺ-ում: «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին ծրագրի քննարկմանը մասնակցելու համար, բոլոր շահագրգիռ կողմերին»,-ասել է նա:

Միաժամանակ գործադիր մարմնի ղեկավարը նշեց, որ «դա պարտավորեցնում է և մենք պարտավոր ենք ամեն ինչ անել, որպեսզի այն իրողություն դառնա»: «Այսօրվանից մենք պետք է սկսենք իրագործել այն՝ կյանքի կոչելու համար ծրագիրը»,-հավելել է նա՝ դիմելով կառավարության անդամներին:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---