22 հունիսի 2012 - 12:17 AMT
Էրեբունիում սպանել են 31–ամյա տղամարդու

Ոստիկանության Էրեբունու բաժնում այսօր` հունիսի 22–ի գիշերը, հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է ընդունվել 1981 թ. ծնված Սուրեն Զորոյանը, ով հիվանդանոցում մահացել է: Ոստիկանությանը մահացածների հարազատները հաղորդել են, որ վերջինիս հայտնաբերել են իրենց տան մոտ:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 02.30-ին, անհայտ անձը Երկաթուղայինների 9-րդ փողոցում գտնվող հացի արտադրամասի մոտ հրազենից կրակոցներ է արձակել Սուրեն Զորոյանի ուղղությամբ:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է «ԱԿՄ» տիպի, 7,62 մմ տրամաչափի խլացուցիչով ինքնաձիգ` փամփշտանոցում 1 փամփուշտով, 1 փամփշտակալով և 7,62 մմ տրամաչափի 19 փամփուշտներով, ինչպես և նույն տրամաչափի փամփուշտի 1 գնդակ, 5 պարկուճ և չկրակված 2 փամփուշտ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:Կատարվում է նախաքննություն: