ԹուրքԽՎ-ն ձգտում է ՄԱԿ ԳՎ` որպես դիտորդ

ԹուրքԽՎ-ն ձգտում է ՄԱԿ ԳՎ` որպես դիտորդ

PanARMENIAN.Net - Այս տարի ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 66-րդ նստաշրջանում Թուրքալեզու պետությունների խորհրդարանական վեհաժողովը (ԹուրքԽՎ) կբարձրացնի իրեն դիտորդի կարգավիճակ տրամադրելու հարցը: Այդ մասին ուրբաթ օրը կայացած մամլո ասուլիսում հաղորդել է ԹուրքԽՎ գլխավոր քարտուղար Ռամիլ Գասանովը:

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում դիտորդի կարգավիճակ ստանալը «կարևոր դեր կխաղա ԹուրքԽՎ միջազգային գործունեության մեջ»,- նշել է նա:

Գասանովն ասել է նաև, որ ԹուրքԽՎ-ն Ղրղզստանի և Թուրքիայի խորհրդարանների միջև փոխանակության ծրագիր է իրականացնում, և այդ ծրագրի հաջող իրականացումը կնպաստի կազմակերպության անդամ երկրների միջև միջխորհրդարանական կապերի ընդլայնմանը:

Բացի այդ, հաղորդել է նա, ԹուրքԽՎ-ն մտադիր է գործընկերության մասին համաձայնագիր ստորագրել Թուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի հետ:

Հաշվետվություն ներկայացնելով ԹուրքԽՎ-ի կես տարվա գործունեության վերաբերյալ` Գասանովը նշել է, որ անցյալ ժամանակահատվածում ընդլայնվել է կառույցի միջազգային համագործակցությունը:

«Այդ ժամանակահատվածում մենք ակտիվ մասնակցություն ենք ցուցաբերել ԵԱՀԿ ԽՎ, ԱՊՀ ԽՎ, եվրոպական երկրների ԱԳ նախարարների խորհրդի, Եվրախորհրդարանի և այլ միջազգային կազմակերպությունների որոշիչ միջոցառումներին և նախագծերին: Նշված կառույցները նաև մասնակցել են մեր նախագծերին»,- ընդգծել է Գասանովը:

ԹուրքԽՎ-ն հիմնադրվել է 2009 թվականին Բաքվում: Կազմակերպության մեջ ներկայացված են Ադրբեջանը, Թուրքիան, Ղազախստանն ու Ղրղզստանը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---