22 հունիսի 2012 - 16:37 AMT
Յուլիա Տիմոշենկոյի բողոքը ՄԻԵԴ կդիտարկվի օգոստոսի 28-ին

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) կդիտարկի Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի` օգոստոսի 28-ին ապօրինաբար հսկողության տակ պահվելու դեմ բողոքը, հաղորդել է նախկին վարչապետի պաշտպան Սերգեյ Վլասենկոն, հաղորդում է Ինտերֆաքսը:

Նրա խոսքով` լսումներից հետո դատարանը վճիռ կայացնելու համար ժամանակ կունենա` ինչպես մեկ շաբաթ, այնպես էլ մի քանի ամիս: