22 հունիսի 2012 - 15:58 AMT
Շրջանառության մեջ են մտնում 5, 10 և 20 հազար դրամ անվանական արժեքներով նոր թղթադրամները

Հունիսի 25-ից շրջանառության մեջ են մտնում հինգ հազար, տասը հազար և քսան հազար դրամ անվանական արժեքներով 2012 թ. թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամները:

Հինգ հազար, տասը հազար և քսան հազար դրամ անվանական արժեքներով 2012 թ. թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամները Հայաստանի Հանրապետության տարածքում օրինական վճարամիջոց են և ենթակա են անվերապահ ընդունման իրենց անվանական արժեքով` փողով արտահայտված բոլոր պարտավորությունների դիմաց, առանց ժամկետային սահմանափակումների: Հինգ հազար դրամ անվանական արժեքով 1999, 2003 և 2009, տասը հազար դրամ անվանական արժեքով 2003, 2006 և 2008, քսան հազար դրամ անվանական արժեքով 1999, 2007 և 2009 թ. թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամները մնում են շրջանառության մեջ առանց սահմանափակումների և շրջանառության պայմանների փոփոխության:

2012 թ. հունիսի 25-ից շրջանառության մեջ են մտնում նաև հիսուն դրամ անվանական արժեքով Հայաստանի Հանրապետության մարզերին և Երևանին նվիրված (Արարատի մարզ,Արմավիրի մարզ, Արագածոտնի մարզ, Լոռու մարզ, Գեղարքունիքի մարզ, Շիրակի մարզ, Տավուշի մարզ,Կոտայքի մարզ, Սյունիքի մարզ, Վայոց Ձորի մարզ, Երևան) 2012 թ. թողարկման ՀայաստանիՀանրապետության շրջանառու հիշատակային մետաղադրամները: