22 հունիսի 2012 - 17:25 AMT
Մոտ 15 մարդ զոհվել է, ավելի քան 100-ը վիրավոր են Բաղդադում ուրբաթօրյա պայթյունների արդյունքում

Առնվազն 14 մարդ զոհվել է, ևս 106-ը վիրավոր են Բաղդադի հյուսիսում ուրբաթ օրը տեղի ունեցած երկու պայթյունների արդյունքում: Ինչպես հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, նման թարմացված տվյալներ են հաղորդում իրաքյան ոստիկանության ներկայացուցիչները:

Ավելի վաղ հաղորդվում էր 8 զոհվածների և 50 վիրավորների մասին: