
Բաքվում ձերբակալվել է թալիշերեն լեզվով հրատարակվող «Թալիշի սադո» («Թալիշի ձայն») թերթի գլխավոր խմբագիր, Թալիշի անվան մշակութային կենտրոնի ղեկավար Հիլալ Մամեդովը: Այդ մասին հայտնում է «Ազադլիգ» ռադիոկայանը: Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, լրագրողը Ռուսաստանում հանրաճանաչ դարձած «Դե, ցտեսություն» հոլովակի հեղինակն է:
Գովազդը զետեղվել է YouTube-ում հունվարի 25-ին ToloshiSado օգտատերի կողմից: Ադրբեջանական Աստարա քաղաքում հարսանիքի ժամանակ նկարահանված հոլովակում խոսքային իմպրովիզներ են պատկերված մեյհանի (Ադրբեջանի ժողովրդական երաժշտական մշակույթի ուղղություն) ուղեկցությամբ:
ToloshiSado-ն, ըստ աքքաունթի, Ադրբեջանի 21-ամյա բնակիչ է: Ի դեպ, ինչպես ասվում է մեկ այլ տեսանյութում, հենց Մամեդովն է հանդես եկել առաջին անգամ այդ նիկի տակ:
Ըստ ռադիոկայանի, Մամեդովին կասկածում են թմրանյութեր պահելու մեջ: Ըստ Մամեդովի հարազատների, նա գնացել է Բաքվի Նավթագործների հիվանդանոց և այլևս տուն չի եկել: Հունիսի 21-ին նրա տանը խուզարկություն է կատարվել, որի ժամանակ, իբր, արգելված նյութեր են հայտնաբերվել:
2008թ. հունիսին «Թալիշի սադո» թերթի նախկին խմբագիր Նովրուզալի Մամեդովը դատապարտվեց 10 տարվա ազատազրկման պետական դավաճանության համար: Հետո նա մահացավ բանտի հիվանդանոցում: Նրան մեղադրում էին նաև նրա համար, որ իր «թերթի էջերին նա հակաադրբեջանական քարոզ» էր տանում, հող ստեղծելով թալիշական ինքնավարության ստեղծման ու Ադրբեջանի պետականության ոչնչացման համար», հայտնում է Լենտա.ռու-ն:
Թալիշները իրանական խմբին պատկանող ժողովուրդ է, որ բնակվում է Ադրբեջանի հարավում և հյուսիս-արևմուտքում: 1919թ, թալիշական հողերի տարածքում որոշ ժամանակ թալիշական ինքնավարություն եղավ: 1993թ. հռչակվեց Թալիշ-Մուղանի ինքնավար հանրապետությունը, որը գլխավորեց Ալիկրամ Գումատովը: Որոշ ժամանակ անց այն մտավ Ադրբեջանի կազմի մեջ: