
Կառավարությունը հավանություն է տվել «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրի վերականգնման աշխատանքների 2013-2015 թթ. ծրագրին։ Արգելավայրը,որը գտնվում է Արարատի մարզի Արարատի տարածաշրջանում, կազմավորվել է 1958 թվականին։ Դրա պահպանության օբյեկտն է Հարավային Կովկասում բնական ջուզգունի միակ ամբողջական աճման էկոհամակարգը` իր յուրօրինակ բուսական և կենդանական աշխարհի հազվագյուտ և անհետացող տեսակներով։ Ինչպես կառավարության մամլո կենտրոնում կայացած ճեպազրույցի ժամանակ ասաց բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, հարկավոր է պահպանել յուրօրինակ բուսական և կենդանական աշխարհը:
«Խնդիրը հիմնականում վերաբերում է արգելավայրի գործունեության ռեժիմին, որ այսօր էլ գործում է, սակայնյ չկան համապատասխան ենթակառուցվածքներ»,-ասել է նա: