22 հունիսի 2012 - 17:49 AMT
Հրայր Թովմասյանը Վճռաբեկ դատարանի նախագահ չի դառնա

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը Վճռաբեկ դատարանի նախագահ չի դառնա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նախարարը` նշելով, որ այդ մասին տարածված լուրերն անհիմն են:

Նախարարը նշեց, որ պետք է նայել օրենսդրությունը և տեսնել, որ ինքը չի համապատասխանում օրենսդրության ներկայացրած պահանջներին Վճռաբեկ դատարանի նախագահ դառնալու համար և, բացի այդ, Թովմասյանն այդպիսի ցանկություն էլ չունի, քանի որ չի սիրում դատավորի աշխատանքը: