
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ, արդեն երկրորդ տարին անընդմեջ, SWIFT փոխանցումների բարձր որակ ապահովելու համար, արժանացել է Գերմանական Commerzbank AG «Որակի գերազանցություն» մրցանակին, ասվում է բանկի հաղորդագրության մեջ:
Պատվավոր մրցանակը, ԱՐԱՐԱՏԲԱՆԿՈՒՄ բանկի աշխատակիցներին է հանձնել Commerzbank-ի ներկայացուցիչ Մարկո Գրաֆը և նշել, որ այն հանդիսանում է բանկի հետ կայուն և արդյունավետ համագործակցության հավաստիք: Միաժամանակ այն վկայում է, որակի պահանջվող միջազգային ստանդարտներին ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ դրամականփոխանցումների համապատասխանության, ավտոմատ կերպով փոխանցումների արագ մշակման և շահառուին առավելագույն կարճ ժամկետում հասանելի դառնալու մասին: