Սարգիս Մուրադխանյանը նշանակվել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Սարգիս Մուրադխանյանին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ նշանակելու մասին (վեց տարի ժամկետով)՝ հիմք ընդունելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքը և հաշվի առնելով ՀՀ նախագահի 2012թ. հունիսի 4-ի կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի որոշումը, հայտնում է նախագահի մամլո ծառայությունը:

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի անցկացման կարգի համաձայն, մինչ Հանրապետության ղեկավարի հրամանագիրը, ՀՀ նախագահի կարգադրությամբ ստեղծված մրցութային հանձնաժողովը, քննելով մրցույթին մասնակցելու համար ներկայացված 3 դիմումը, որոշում է կայացրել մրցույթի հաղթողի վերաբերյալ: Մրցութային հանձնաժողովը որոշել է հաղթող ճանաչել Սարգիս Մուրադխանյանին:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---