Կոնգրեսական Փալոունը հիասթափված է այն հանգամանքից, որ Պետդեպը չի քննադատում Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի ու Արցախի դեմ

Կոնգրեսական Փալոունը հիասթափված է այն հանգամանքից, որ Պետդեպը չի քննադատում Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի ու Արցախի դեմ

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցող խմբի համանախագահ Ֆրենկ Փալոունը կոչ է արել դատապարտել Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի ու Արցախի դեմ: Նա մտահոգություն է հայտնել այն հանգամանքով, որ ադրբեջանական բանակը մշտապես խախտում է հրադադարի ռեժիմը և հիասթափություն այն փաստով, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը չի դատապարտում ադրբեջանական սադրանքները Հայաստանի հետ սահմանին, ինչպես նաև Ադրբեջանի ու Արցախի ԶՈւ շփման գծում:

Անդրադառնալով հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին՝ կոնգրեսական Փալոունը հայտարարել է, որ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները չեն նպաստում ղարաբաղյան խնդրի լուծմանը և խարխլում են ԵԱՀԿ ՄԽ միջնորդական ջանքերը:

Վերջին շաբաթներին ադրբեջանական ստորաբաժանումները ոչ միայն մշտապես խախտում են հրադադարի ռեժիմը, այլ նաև սադրանքներ ու դիվերսիոն միջոցառումներ են կազմակերպում Հայաստանի հետ սահմանին և Արցախի ԶՈւ շփման գծում: Այդ գործողությունները զոհերի են հանգեցնում երկու կողմերից, ընդ որում իր զոհվածների մասին տեղեկությունը ադրբեջանական կողմը խնամքով թաքցնում է՝ նրանց մահը բացատրելով տարբեր պատճառներով:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---