2014թ. ֆուտբոլի ԱԱ նախապատրաստական աշխատանքները ետ են մնում մեկ տարով

2014թ. ֆուտբոլի ԱԱ նախապատրաստական աշխատանքները ետ են մնում մեկ տարով

PanARMENIAN.Net - 2014թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության նախապատրաստման ժամանակացույցը ետ է մնում մեկ տարով, ասվում է Բրազիլիայի հաշվիչ տրիբունալի զեկույցում:

Մրցաշարին նախապատրաստման ծրագիրը բաղկացած էր երեք փուլից՝ բոլոր ենթակառուցվածքային նախագծերի մշակում, անվտանգության և զբոսաշրջության հետ կապված նախագծերի մշակում, բոլոր նախագծերի իրագործում և աշխատանքների ավարտ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Եթե ժամկետները պահպանվեին, Բրազիլիան պետք է պատրաստ լիներ աշխարհի առաջնությանը նրա մեկնարկից կես տարի առաջ:

Սակայն, երկրի կառավարությունը փոխեց փուլերի տևողությունն ու այժմ նախապատրաստական աշխատանքները երկրորդ փուլում են:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---