Վերաքննիչ դատարանը բեկանել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանների որոշումը

PanARMENIAN.Net - Վերաքննիչ դատարանը` քննելով Նարեգ Հարթունյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանի կողմից ներկայացրած վերաքննիչ բողոքը, որոշել է բեկանել առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը:

Բողոքը վերաբերում էր Սևակ Արզարունու, Արտյոմ Մարտիրոսյանի և Արսեն Արտաշեսյանի դեմ քրեական գործ չհարուցելու քննիչի որոշումը վերացնելուն :

Վերը նշված որոշման դեմ Նարեգ Հարթունյանի կողմից բողոք էր ներկայացվել դատախազին այն վերացնելու խնդրանքով, սակայն դատախազի որոշմամբ մերժվել էր ներկայացված բողոքը :

Օրենքով սահմանված կարգով բողոք էր ներկայացվել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան , սակայն դատարանը ևս մերժել էր բողոքը՝ համարելով, որ քննիչի կայացրած որոշումն եղել է օրենքին համապատասխան: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ս. Համբարձումյանի որոշմամբ բեկանվել է Կենտրոն դատարանի որոշումը և գործն ուղարկվել է նույն դատարան նոր քննության:

Ավելի վաղ՝ հունիսի 19-ին, ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ բեկանվել է նույն Կենտրոն և Նորք –Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռ.Ներսիսյանի կողմից կայացված մեկ այլ որոշում , որով պահանջ էր ներկայացվել ճանաչել, որ ՍՊ ընկերության գույքի վրա կալանք դնելու քննիչ Ռ.Մկրտչյանի որոշումը եղել է ոչ իրավաչափ :

Առաջին ատյանի դատարանը, ի դեմս դատավորր Ռուբեն Ներսիսյանի, որոշել էր մերժել բողոքը՝ ըստ էության չներկայացնելով որեւէ պատճառաբանություն:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---