Վրացիներին գրավում են Հայաստանի տեսարժան վայրերը

Վրացիներին գրավում են Հայաստանի տեսարժան վայրերը

PanARMENIAN.Net - Հայաստանի «Իվերիա» վրացական բարեգործական համայնքն այս տարի նշում է իր հիմնադրման 15 ամյակը, ինչի կապակցությամբ համայնքը կազմակերպելու է տարատեսակ միջոցառումներ բանաստեղծների, մշակույթի այլ գործիչների, Հայաստանի մյուս ազգային փոքրամասնությունների մասնկացությամբ, ինչպես նաև ինտելեկոտւալ խաղեր։

Այսօր` հունիսի 23–ին, լրագրողների հետ հանդիպմանն այս մասին տեղեկացրեց Հայաստանի վրացական համայնքի նախագահ Սվետլանա Նամչևաձեն։

Նա ասաց, որ մարդահամարի տվյալներով ներկայումս Հայաստանում 600 վրացի է ապրում։

Համայնքում գործում է կիրակնօրյա դպրոց, որտեղ սովորում են 30 աշակերտներ։ Նրանցից լավագույներն այս տարի կստանանան մրցանակներ Հայաստանում Վրաստանի դեսպանի կողմից։

Նամչևաձեի հավաստմամբ, վրացիներին Հայաստանում գրավում է տեսարժան վայրերը.

«Ես ինչքան տեսնում եմ վրացիներ, բոլորին հետաքրքում են տեսարժան վայրերը, մշակույթը։ Երբ ես Վրաստանից հրավիրեցի կոնսերվատորիայի ուսանողների մեծ խումբ, ես նրանց տարա Գառնի, Գեղարդ, Խոր վիրապ, Էջմիածին, Մատենադարան և ես մեծ ուշադրություն ու հետաքրքրություն զգացի այդ երիտասարդների մեջ, նույնիսկ Մատենադարանում զարմացած ասում էին, որ վրացիներն այդ բաները չունեն»։

Հարցին, թե ինչպես է գնահատում Նամչևաձեն Վրաստանի իշանություններ քաղաքականությունը վիրահայերի հարցի և հայկական հուշարձանների նկատմամբ, նա պատասխանեց, որ. «Մենք քաղաքական հարցերի մեջ չենք մտնում, քաղաքական հարցերով ընդհանրապես չենք զբաղվում։ Մեր նպատակն է աշխատել ամեն ձևի ստեղծել բարեկամական կապեր»:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---