Բակո Սահակյանը մասնակցել է «Bridge Artsakh 2012» 4-րդ տնտեսական համաժողովին

Բակո Սահակյանը մասնակցել է «Bridge Artsakh 2012» 4-րդ տնտեսական համաժողովին

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 23-ին մասնակցել է «Bridge Artsakh 2012» 4-րդ տնտեսական համաժողովին:

Երկրի ղեկավարը գոհունակություն է հայտնել նման կարևոր միջոցառման պարբերաբար անցկացումն Արցախում բարի ավանդույթ դարձնելու կապակցությամբ: Բակո Սահակյանի խոսքով, համաժողովը ևս մեկ հնարավորություն է` տեղում ծանոթանալու մեր տնտեսության զարգացման հիմնական ուղղություններին ու հեռանկարներին, տնտեսական դաշտին ու ներդրումային հնարավորություններին, ինչպես նաև արդյունավետ քննարկումներ անցկացնելու առկա խնդիրների շուրջ և հանդես գալու նոր ու կառուցողական առաջարկություններով, PanARMENIAN.Net ին են հայտնել Արցախի նախագահի մամլո ծառայությունից:

Միաժամանակ, նախագահը հայտնել է հանրապետության իշխանությունների պատրասակամությունը` ըստ ամենայնի աջակցել յուրաքանչյուր նախաձեռնության իրականացմանը` ուղղված Արցախի բարգավաճմանը, մեր երկրի տնտեսական առաջընթացին, գործարար կյանքի աշխուժացմանն ու համաշխարհային տնտեսությանն ինտեգրմանը:

Միջոցառմանը մասնակցում էին ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր Հայաստանից և արտերկրից:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---