Աբդուլլահ Գյուլ. Թուրքական կործանիչի անձնակազմը կարող էր չկանխամտածված խախտել Սիրիայի սահմանը23 հունիսի 2012 - 14:59 AMT PanARMENIAN.Net - Թուրքական կործանիչի անձնակազմը, որ նախօրեին ոչնչացրել են սիրիական հակաօդային ուժերը, կարող էր բարձր արագության դեպքում ոչ միտումնավոր խախտել Սիրիայի օդային սահմանը: Նման հնարավորության մասին ասել է թուրք նախագահ Աբդուլլահ Գյուլը: «Ռեակտիվ ինքնաթիռների համար նորմալ է համարվում, երբ նրանք կարճ ժամանակով հատում են սեփական պետության սահմանը…հատկապես եթե հաշվի առնենք նրանց թռիչքի արագությունը ծովի վրայով»,-ասել է նա Անատոլիական գործակալությանը տված հարցազրույցում: Ըստ նախագահի, «նման բաներ պատահում են, չկանխամտածված»: Թուրքիայի նախագահը հայտնել է նաև սիրիական կողմի հետ կապ հաստատելու փորձերի մասին, չնայած, որ Անկարան դեռ մարտին ետ էր կանչել իր դեսպանին Սիրիայից: Նա հաստատել է, որ Անկարան «բոլոր անհրաժեշտ միջոցները կձեռնարկի» պարզելու համար կատարվածի հանգամանքները: Ըստ Գյուլի, Սիրիայի տարածքում հայտնաբերվել են կործանված ինքնաթիռի բեկորները, օդաչուի որոնումները շարունակվում են, հայտնել է «ՌԻԱ Նովոստին»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |