Փրկարարները գտել են սիրիական ՀՕՊ կողմից կործանված թուրքական ինքնաթիռը

PanARMENIAN.Net - Որոնողափրկարարական թիմերը Միջերկրական ծովի հատակին գտել են սիրիական ՀՕՊ կողմից կործանված թուրքական ինքնաթիռը: Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով թուրքական լրատվամիջոցներին: Ինքնաթիռի բեկորները հայտնաբերվել են 1300 մետր խորության վրա:

Թուրքիայի ԱԳ նախարար Ահմետ Դավութօղլուն հայտնել է, որ Անկարան միջազգային օրենքով նախատեսված անհրաժեշտ քայլեր կձեռնարկի Սիրիայի հանդեպ՝ կապված թուրքական հետախուզական ինքնաթիռի միջադեպի հետ:

Սիրիայի ԱԳ պաշտոնական ներկայացուցիչն իր հերթին հայտարարել է, որ կատարվածը «չարժե դիտարկել որպես Թուրքիայի հանդեպ թշնամական ակցիա», և խոսքը գնում է միայն երկրի ինքնուրույնության պաշտպանության մասին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---