Ալեքսեյ Կուդրինը վստահ է՝ Հունաստանի պարտքերի խնդիրը չի լուծվի, և երկիրը դուրս կգա եվրագոտուց

Ալեքսեյ Կուդրինը վստահ է՝ Հունաստանի պարտքերի խնդիրը չի լուծվի, և երկիրը դուրս կգա եվրագոտուց

PanARMENIAN.Net - Լիամասշտաբ ճգնաժամի արդյունքում, որի շեմին կանգնած է աշխարհը, եվրոն կարող է դադարեցնել իր գոյությունը՝ որպես միասնական եվրոպական տարադրամ, գտնում է ՌԴ ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինը: «Եվրոն մեծ խնդիրներ է ունենալու: Ըստ էության, ծառանալու է եվրոյի պահպանման հարցը: Այդ սցենարը ոչ թե պարզապես կարող է լինել, այլ ինձ՝ որպես տնտեսագետի համար այն, ըստ ամենայնի, հիմնականն է»,- հայտնել է նա «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Ինչ վերաբերում է Հունաստանի պարտքերի խնդրին, ապա այն, ըստ Կուդրինի, չի լուծվի: «Հունաստանի ելքը եվրագոտուց ինձ համար գրեթե անխուսափելի է… Դա տեղի կունենա կես կամ մեկ տարվա ընթացքում, միգուցե և ավելի շուտ»,- նշել է նա՝ հավելելով, որ Հունաստանի ելքից հետո տնտեսության մեջ ռիսկերը կավելանան, իսկ Իսպանիայի խնդիրները կխորանան:

Կուդրինը հիշեցրել է, որ ԵՄ-ն ավելի վաղ հայտնել էր մինչև տարեվերջ ճգնաժամին հակազդելու ծրագիր մշակելու մտադրության մասին: «Դա ուշ է: Այն պետք է մշակված լիներ դեռևս կես տարի առաջ: Սա պարզապես անթույլատրելի իրադրություն է նման մասշտաբի ճգնաժամի և բոլոր երկրների ու քաղաքացիների համար հետևանքների պարագայում»,- ընդգծել է Կուդրինը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---