Թուրքիայի ԱԳ նախարար. Անկարան անհրաժեշտ քայլեր կձեռնարկի՝ կապված կործանված հետախուզական ինքնաթիռի հետ

Թուրքիայի ԱԳ նախարար. Անկարան անհրաժեշտ քայլեր կձեռնարկի՝ կապված կործանված հետախուզական ինքնաթիռի հետ

PanARMENIAN.Net - Թուրքիայի արտգործնախարար Ահմետ Դավութօղլուն հայտնել է, որ Անկարան միջազգային իրավունքով նախատեսված անհրաժեշտ քայլեր կձեռնարկի Սիրիայի հանդեպ՝ կապված թուրքական կործանված հետախուզական ինքնաթիռի հետ: «Ոչ մեկն այդ հաշվով կասկածներ չպետք է ունենա»,- հայտնել է այսօր Դավութօղլուն TRT պետական հեռուստաընկերության եթերում:

«Թե ինչպիսի կոնկրետ քայլեր կձեռնարկվեն, հայտնի կդառնա վարչապետի հետ խորհրդակցությունից և կառավարության նիստից հետո: Դրանք կհրապարակի հենց վարչապետը»,- հավելել է նա՝ նշելով, որ Էրդողանն ավանդաբար հրապարակում է կարևոր ներքին և միջազգային որոշումները:

Պատասխանելով հաղորդավարի հարցերին՝ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Թուրքիան մտադիր է «Հյուսիսատլանտյան դաշինքի մասին պայմանագրի 4-րդ հոդվածի շրջանակում» տեղեկացնել ՆԱՏՕ-ին Սիրիայի հետ կապված միջադեպի մասին, սակայն չի ճշտել՝ արդյոք խոսքը կգնա «հավաքական անվտանգության» մասին դրույթը գործարկելու խնդրանքի մասին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---