Հոսնի Մուբարաքին կարող են վաղաժամ ազատ արձակել բանտից առողջական վիճակի պատճառով

Հոսնի Մուբարաքին կարող են վաղաժամ ազատ արձակել բանտից առողջական վիճակի պատճառով

PanARMENIAN.Net - Եգիպտոսի վարչական դատարանը հուլիսի 7-ին կդիտարկի ցմահ բանտարկության դատապարտված Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի փաստաբանների ներկայացրած հայցը առողջական վիճակի կապակցությամբ նրան վաղաժամ ազատ արձակելու վերաբերյալ: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին հաղորդում է «Ալ Գումհուրիա» եգիպտական թերթը:

Փաստաբաններն իրենց հայցում հղում են տալիս 1956թ. բանտերի մասին օրենքի 36-րդ հոդվածին, որը թույլ է տալիս վաղաժամ ազատել կալանքից ծանր հիվանդներին: Պաշտպանները մատնանշել են, որ Հոսնի Մուբարաքը տառապում է մի քանի ծանր հիվանդություններից՝ ենթաստամոքսային գեղձի վիրահատված չարորակ ուռուցք, արյան հիվանդություն, որը հանգեցնում է թրոմբոզի, գլխուղեղի արյան զեղման վտանգ, հիվանդ սիրտ և շաքարի անկայուն քանակություն արյան մեջ, որը պարբերական գիտակցության կորուստ է առաջացնում: Մուբարաքը մշտական բարդ բուժման կարիք և օրգանիզմի վիճակի հսկողության ունի, ինչը ոչ մի բանտային ստացիոնարում հնարավոր չէ ապահովել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---