30 սեպտեմբերի 2004 - 22:24 AMT
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԿԱՐՍ-ԱԽԱԼՔԱԼԱՔ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը հայտնել Է, որ Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլու հետ չորեքշաբթի օրը կայացած հանդիպման ընթացքում «քննարկվել են Կարս (Թուրքիա) եւ Ախալքալաք (Վրաստան) քաղաքների միջեւ երկաթուղու կառուցման հնարավորությունները: «Արդեն պատրաստ Է այս ճանապարհի կառուցման տեխնիկա-տնտեսական հիմնավորումը», հայտարարել է նա: Այդ ճանապարհն Ադրբեջանին թույլ կտա Վրաստանով անցնող երկաթուղային մայրուղով կապվել Թուրքիայի հետ: Նշենք, որ ճանապարհը նախատեսվում է կառուցել Ջավախքում: