
Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին Թուրքիային և Սիրիային կոչ է արել խաղաղ լուծել կործանված թուրքական հետախուզական ինքնաթիռի հետ կապված միջադեպը: Այդ մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում տալով Իրանի ԱԳՆ-ին:
Ինչպես հաղորդում է Իրանի ԱԳՆ կայքը, Թուրքիայի ԱԳ նախարար Ահմետ Դավութօղլուի և Ալի Աքբար Սալեհիի միջև շաբաթ երեկոյան հեռախոսազրույց է տեղի ունեցել միջադեպի վերաբերյալ: «Սալեհին հույս է հայտնել, որ կողմերը խնդիրը խելամիտ և խաղաղ երկխոսության միջոցով կլուծեն, որպեսզի դրանով իսկ պահպանեն խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում»,- ասվում է Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ, որը հրապարակվել է ըստ նախարարների հեռախոսազրույցի արդյունքների: