Գալապագոսյան կղզիներում մահացել է աշխարհի վերջին հսկայական Պինտո կրիան

Գալապագոսյան կղզիներում մահացել է աշխարհի վերջին հսկայական Պինտո կրիան

PanARMENIAN.Net - Գալապագոսյան արշիպելագի արգելոցում մահացել է Պինտո հսկայական կրիաների ենթատեսակի վերջին ներկայացուցիչը՝ «Միայնակ Ջորջը»: Այդ մասին հայտնում է Բի-բի-սին: Ինչպես պատմել են արգելոցի աշխատակիցները, Ջորջի մարմինը հայտնաբերել է հունիսի 24-ին տեսուչ Ֆաուստո Լլերենը, որը խնամում էր կրիային վերջին 40 տարիներին: Ջորջի հստակ տարիքը հայտնի էր, սակայն, ըստ գիտնականների այն գերազանցում էր 100 տարին:

Առաջին անգամ Ջորջը հայտնաբերվել է գիտնականների կողմից 1972թ.: Ջորջը չկարողացավ ժառանգներ թողնել: Հերձումից հետո կրիան կզմռսվի և նրա խրտվիլակը կզետեղվի թանգարանում գիտական նպատակների համար, հայտնում է ՌԲԿ-ն:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---