25 հունիսի 2012 - 13:15 AMT
Ճապոնական «Ֆուձիցու» կոնցեռնը մտադիր է արտադրել աշխարհի ամենաարագ գերհամակարգիչները

Ճապոնական «Ֆուձիցու» կոնցեռնը հայտարարել է, որ մտադիր է վերադարձնել առաջատարի դիրքերը արագ գործող համակարգիչների արտադրության ոլորտում, որը նա այս ամիս զիջել է ամերիկացիներին: Նա հայտնել է, որ մասնագետներն արդեն սկսել են աշխատել աշխարհի ամենաարագ գերհամակարգչի ստեղծման վրա:

Առաջնությունն այժմ պատկանում է ամերիկյան «Սեկվոյա» գերհամակարգչին, որի արտադրողականությունը 16,3 պետաֆլոպս է: Այն պատկանում է ԱՄՆ էներգետիկայի նախարարությանը և, ինչպես ասվում է, օգտագործվելու է միջուկային պայթյունների մոդելավորման համար, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: