25 հունիսի 2012 - 13:55 AMT
Ռուբեն Հակոբյանը երկրորդական է համարում կառավարության թվերը, քանի որ չի հավատում ծրագրի իրագործմանը

«Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը այսօրվա մամլո ասուլիսում մեկնաբանել է նոր ծրագրում ամրագրված թվերը՝ հեգնանքով նշելով, որ թվերը քիչ են և այս դեպքում երկրորդական:

«Եթե տեսնում ես, որ համակարգն ի վիճակի չէ իրագործել այդ ծրագրերը, ապա թվերը երկրորդական են դառնում»,-ասել է նա:

Նախորդ հինգշաբթի Հայաստանի ԱԺ-ն ձայների մեծամասնությամբ ընդունեց կառավարության նոր ծրագիրը 2012-2017թթ. համար: Ծրագրի օգտին քվեարկեցին կոալիցիայի անդամները՝ ՀՀԿ-ն, ՕԵԿ-ը, դեմ եղան ընդդիմադիր կուսակցությունները և ԲՀԿ-ն: