«Հայաստանի փոքրիկ երգիչները» կշրջագայեն Ճապոնիայի քաղաքներով

«Հայաստանի փոքրիկ երգիչները» կշրջագայեն Ճապոնիայի քաղաքներով

PanARMENIAN.Net - Հուլիսի 7-ից օգոստոսի 12-ը «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը մեծ շրջագայություն կունենա Ճապոնիայի քաղաքներում: Ինչպես նշված է երգչախմբի հաղորդագրության մեջ, նրանք կունենան 16 համերգ, կհանդիպեն ճապոնացի հայտնի մշակույթի գործիչների և երիտասարդների հետ:

Երգչախումբը ներկայացնելու է հայկական հարուստ մշակույթը և, ինչպես միշտ, կատարելու է համաշխարհային անվանի հեղինակների ստեղծագործություններ:

Երգչախումբն իր ողջ շրջագայության ընթացքում կկատարի նաև «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիայի և Տիգրան Հեքեքյանի կողմից հայտարարված միջազգային մանկական խմբերգային մրցույթի երկու հաղթողների ստեղծագործությունները:

Հաղթողները կհայտարարվեն 2012թ-ի հունիս ամսվա ընթացքում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---