25 հունիսի 2012 - 16:18 AMT
Եգիպտոսի կառավարությունը դադարեցրել է իր լիազորությունները

Եգիպտոսի կառավարությունը վարչապետ Քամալ ալ Գանզուրիի գլխավորությամբ իր վերջին նիստն է անցկացրել ողջ կազմով, իսկ հետո, ըստ կանոնների, հրաժարական է տվել:

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, հղում անելով եգիպտական ԶԼՄ-ներին, Տանտավին հանձնարարել է նախարարների կաբինետին կատարել պարտականությունները մինչ նախագահ ընտրված Մուհամմեդ Մուրսիի երդմնակալությունը: