25 հունիսի 2012 - 17:12 AMT
Հունիսի 25-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 418,63 դրամ

Հունիսի 25-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2,45 մլն դոլարի առք և վաճառք` 417,96 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 417,90 դրամ:

Ընդ որում, հունիսի 25-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 418,63 դրամ`հունիսի 22-ի համեմատ ավելանալով 0,09 կետով: Միաժամանակ 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 522,66 դրամ` նվազելով 2,78 կետով, իսկ ռուսական 1 ռուբլու փոխարժեքն ավելացել է 0,02 կետով` կազմելով 12,61 դրամ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը: