Նորայր Յոլչյան. Հայկական բանակում անհնար է մի դեպք, որ զինվորը լինի սոված, առանց համազգեստի կամ անլվա

Նորայր Յոլչյան. Հայկական բանակում անհնար է մի դեպք, որ զինվորը լինի սոված, առանց համազգեստի կամ անլվա

PanARMENIAN.Net - Հայկական բանակում անհնար է մի դեպք, որ զինվորը լինի սոված, առանց համազգեստի կամ անլվա, վստահեցրել է լրագրողներին ՀՀ Զինված ուժերի թիկունքի վարչության իրային ծառայության պետ Նորայր Յոլչյանը: «Այդ ամենը մեր կողմից ամենօրյա հսկողության տակ է գտնվում… Ցանկացած ոլորտում կարող են բացթողումներ լինել, բայց մենք ամեն օր աշխատում և պայքարում ենք դրա դեմ»,- հայտնել է նա Հայաստանի Զինված ուժերի թիկունքի ստեղծման 20-ամյակին նվիրված մամլո ասուլիսում:

Յոլչյանը նշել է, որ 1992 թվականին` Պաշտպանության նախարարության ձևավորումից հետո, բնականաբար, պետք է ձևավորվեին և բոլոր այն կառույցները, որոնք կապված են զինված ուժերի հետ, այդ թվում և թիկունքը: «Ձևավորվեցին կանոնավոր զինված ուժերը, և ծագեց դրանք պարենով, ռազմամթերքով, ռազմական տեխնիկայով, իսկ տրանսպորտային միջոցները վառելիքով և քսանյութերով ապահովելու խնդիրը»,- հավելել է նա:

Յոլչյանը նշել է նաև, որ հունիսի 23-ը Հայաստանի Զինված ուժերի թիկունքի օր է ընտրվել, քանի որ 1992թ. հենց այդ օրն է սկսվել մատակարարումը Ղարաբաղում հայկական ուժերին ազատագրված Լաչինի միջանցքի միջոցով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---