
Իշխանության եկած Պարագվայի ղեկավարությունը անջատել է երկրի հանրային հեռուստատեսության ազդանշանը, որն իր եթերում տեղեկատվություն էր հաղորդում նախագահ Ֆերնանդո Լուգոյին պաշտոնանկ անելու դեմ բողոքի ակցիաների մասին, հաղորդում է MIGNews-ը` հղում տալով Պարագվայի աղբյուրներին:
Սա անկախ հեռուստատեսության վրա նոր կառավարության կողմից ճնշման` օրվա ընթացքում արդեն երկրորդ դեպքն է: Շաբաթ երեկոյան Պարագվայի ոստիկանական ուժերը գրավել էին երկրի հանրային հեռուստատեսության շենքը և փորձում էին պաշտոնից հեռացնել տնօրենին: